Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ. «Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, ինչպես ցանկանում է մտածել հայկական կողմը»


«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ցանկացած բախում ցույց է տալիս, որ Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացման հետ», - Trend գործակալությանը ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլխան Պոլուխովը։

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքապահների եւ ադրբեջանական հետախուզական զինված խմբավորման միջեւ հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը տեղի է ունեցել մարտ, հայկական կողմից կա չորս զոհ, չորս վիրավոր: Ադրբեջանական կողմը նահանջել է՝ թողնելով մեկ դիակ եւ զինամթերք։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «սադրանք» է որակել ադրբեջանական այս հարձակումը՝ այն գնահատելով որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ձախողելու փորձ։

«Կա զինված հակամարտությունից խուսափելու բավական պարզ տարբերակ. դա բանակցությունների սեղանի շուրջ նստելն ու Մարդրիդյան նորացված սկզբունքների հիման վրա գործընթացը շարունակելն է», - իր հերթին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ հիշյալ փաստաթղթի ընդունումը թույլ կտա խուսափել այսպիսի միջադեպերից, որոնք մարդկանց կյանքեր են խլում։

Պոլուխովը նաեւ հայտարարել է, թե հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում նմանօրինակ բախման փաստը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, ինչպես ցանկանում է մտածել հայկական կողմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG