Մատչելիության հղումներ

Դիմահար մերձամարտ ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում, հայկական կողմից զոհեր կան


Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքապահների եւ ադրբեջանական հետախուզական զինված խմբավորման միջեւ տեղի է ունեցել մարտ, հայկական կողմից կա չորս զոհ, չորս վիրավոր: Ադրբեջանական կողմը նահանջել է՝ թողնելով մեկ դիակ եւ զինամթերք։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն, ադրբեջանական զինված հետախուզական խմբավորումը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատված է ներթափանցել հունիսի 18-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG