Մատչելիության հղումներ

logo-print

Յանուկովիչ. «Ուկրաինայի գլխավոր ռազմավարական նպատակը մնում է ինտեգրումը Եվրամիությանը»


Ուկրաինայի գլխավոր ռազմավարական նպատակը եղել է, կա եւ լինելու է ինտեգրումը Եվրամիությանը, այսօր հայտարարել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

«Ուկրաինան իր առջեւ ռազմավարական նպատակ է դրել ինտեգրումը Եվրամիությանը: Մենք դիտարկում ենք Ուկրաինայում մարդկանց կյանքի չափանիշների մոտեցումը եվրոպականին որպես Եվրամիությանը ինտեգրման անբաժանելի մաս», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Յանուկովիչը Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկիի եւ ուկրաինացի գործարար Վիկտոր Պինչուկի հետ հանդիպման ժամանակ:

«Դա տուրք չէ մոդային: Այդ քայլերը քաղաքական երանգավորում չունեն: Դրանք ծայրաստիճան անհրաժեշտ միջոցառումներ են, որոնց կարիքն ունի այսօր պետությունը, հասարակությունը», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG