Մատչելիության հղումներ

logo-print

Լեհաստանում ավարտվում է ընտրարշավը


Այսօր Լեհաստանում ավարտվում է առաջիկա կիրակի օրը անցկացվելիք արտահերթ նախագահական ընտրությունների քարոզարշավը:

Երկամսյա քարոզարշավին մասնակցում էր 10 թեկնածու: Ըստ լրատվամիջոցների, թեկնածուների մեծ մասը հասցրել է այցելել երկրի գրեթե բոլոր շրջանները:

Հիմնական թեկնածուներն են համարվում Բրոնիսլավ Կոմորովսկին` «Քաղաքացիական պլատֆորմ» իշխող կուսակցությունից, եւ «Օրենք եւ արդարություն» կուսակցությունից Յարոսլավ Կաչինսկին` օդանավի աղետից զոհված Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկիի եղբայրը։

Լեհաստանի նախկին նախագահը, նրա կինը ու եւս 94 մարդ օդանավի աղետից զոհվեցին ապրիլի 10-ին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG