Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշի դատարանի նախագահ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Ռուբեն Վարդազարյանին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին, դադարեցնելով նրա` Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները: Այդ մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:

Ժորա Վարդանյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնից ազատվել էր ավելի վաղ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG