Մատչելիության հղումներ

Սոմալիում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դիտողը կարող է նույնիսկ զրկվել կյանքից


Մոգադիշուի բնակիչները դիտում են ֆուտբոլի առաջնության բացման խաղը, 11-ը հունիսի, 2010թ.
Մոգադիշուի բնակիչները դիտում են ֆուտբոլի առաջնության բացման խաղը, 11-ը հունիսի, 2010թ.

Սոմալիում երկրի տարածքի մեծ մասը հսկող մահմեդական ծայրահեղական խմբավորումները ֆուտբոլի աշխարհի առաջնությունը համարում են ոչ մահմեդական իրադարձություն եւ զգուշացրել են, որ կպատժեն խաղերը դիտող երկրպագուներին։

Անցած շաբաթ օրը մահմեդական ծայրահեղականների զինված մի խումբ ստուգել է տները, նրանք երկու մարդու են սպանել ֆուտբոլային խաղը նայելու համար, մոտ երեք տասնյակ մարդու էլ ձերբակալել են, այդ թվում` 15-ամյա անչահաս մի տղայի։

Սոմալիի սպորտային մամուլի ընկերակցության փոխնախագահ Շաֆի Մոհադիի փոխանցմամբ` զինյաները հարձակվել են տան վրա, որտեղ մարդիկ գաղտնի նայում էին ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, մայրաքաղաք Մագադիշոյում նրանք կրակել ու սպանել են երկու տղայի, որոնք փորձում էին ցատկել պատի վրայով, եւ ձերբակալել են 10 մարդու։

«Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը Սոմալիում պետք է նայել մեկ աչքով», - BBC-ին ասել է ֆուտբասերներից մեկը. - «Մեկ աչքդ պահում ես հեռուստացույցի էկրանի վրա, մյուս աչքդ` դռան վրա, որ զինյալները հանկարծ ներս չմտնեն»։

Զինյալ խմբավորումները զգուշացրել են, որ խաղերը նայող ֆուտբոլասերները կճիպոտահարվեն կամ ավելի ծանր պատիժների կարժանանան։

Երկրի մահմեդականների ղեկավար Շեյխ Աբու Յահու Ալի Իրաքին ուրբաթ օրը` ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից մի քանի ժամ առաջ, հայտարարել է. - «Ֆուտբոլը առաջացել է հին քրիստոնեական մշակույթից, մեր մահմեդական վարչակազմը երբեք թույլ չի տա դիտել այն, ինչ նրանք կոչում են ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնություն»։

Սոմալիի անցումային կառավարությունը, սակայն, չորեքշաբթի օրը դատապարտել է բռնությունները, հայտարարելով, թե սոմալիցիները պետք է կարողանան ֆուտբոլ նայել` առանց վախենալու, որ դրա համար կկորցնեն կյանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG