Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի զինված ուժերը վերահսկում են Օշի փողոցները


Ղրղըզստանի զինված ուժերը շարունակում են վերահսկել հարավային Օշ քաղաքի փողոցները, որտեղ ղրղըզների եւ ուզբեկների միջեւ տեղի ունեցած վերջին բախումների հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 187, վիրավորվել` շուրջ 2 հազար մարդ:

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին հորդորել է շտապ օգնություն հասցնել ազգամիջյան բախումների հետեւանքով փախստական դարձած տասնյակ հազարավոր ուզբեկներին:

Միացյալ Նահանգները խոստացել է Ղրղըզստանին տրամադրել ավելի քան 10 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG