Մատչելիության հղումներ

Հունիսի 16-ից 18-ը Երեւանում անցկացվում է Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի Գլխավոր համաժողովը եւ «Մասնագիտական կրթությունը եւ ուսումնառությունը մեծահասակների եւ երիտասարդների համար» միջազգային կոնֆերանսը, որոնց մասնակցելու համար Հայաստան են ժամանել մոտ 80 օտարերկրացի եվրոպական եւ ԱՊՀ երկրներից:

«Մասնագիտական կրթությունը եւ ուսումնառությունը մեծահասակների եւ երիտասարդների համար» կոնֆերանսի նպատակն է համախմբել մեծահասակներին կրթություն տրամադրող ընկերություններին եւ մասնագետներին, քննարկել ոլորտի զարգացման ուղությունները եւ երկարաժամկետ նպատակները:

«Անկախ տարիքից` յուրաքանչյուր մարդ պիտի կրթություն ստանալու եւ զարգանալու հնարավորություն ունենա, քանի որ հմտությունները շատ արագ հնանում են», - ասաց Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, մեծահասակների կրթության ասոցիացիայի անդամ Նազարեթ Նազարեթյանը:

Մեծահասկաների կրության հետ կապված խնդիրներին պետական մակարդակով առաջին անգամ անդրադարձ է եղել անցած տարի կառավարության կողմից ընդունված համախատասխան հայեցակարգով: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի բնորոշմամբ` սա առաջին փաստաթուղթն էր, որ թույլ տվեց այս խնդրի համար բացել իրավական լուծումների դռները: Նախարարը չի բացառում նաեւ որ առաջիկայում ոլորտին առնչվող օրենք ընդունվի:

«Համաշխարհային լավագույն կրթական փորձը ապացուցում է, որ ցկյանս կամ մեծահասակների կրթությունը կրթական համակարգի անբաժանելի մասն է, որը թույլ է տալիս ապահովել աշխատաշուկայի պահանջներին համահունչ աշխատուժի վերապատրաստում, նաեւ հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին կատարելագործվել ու պահանջված գզալ», - նշեց նախարարը:
XS
SM
MD
LG