Մատչելիության հղումներ

Դաղստանում զինյալների եւ իրավապահների բախումների հետեւանքով 11 մարդ է զոհվել


4 ոստիկաններ եւ 7 զինյալներ են զոհվել այսօր Դաղստանում տեղի ունեցած երկու տարբեր բախումների հետեւանքով:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` 4 իրավապահները եւ 3 զինյալներ զոհվել են Խասավյուրտի շրջանում, երբ անվտանգության ուժերը գրոհել են մի տուն, որում պատսպարված էին զինյալները:

Եվս 4 զինյալներ զոհվել են ոստիկանության կրակոցներից Դերբենտ քաղաքում, երբ նրանց ավտոմեքենան կանգնեցվել էր հսկիչ անցակետում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG