Մատչելիության հղումներ

logo-print

ԵԽԽՎ-ի նախագահը Թուրքիայում «Տարվա քաղաքական գործիչ» է ճանաչվել


Եվրախորհրդի խորհրդարանակն վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մեւլութ Չավուշօղլուն Թուրքիայում գործող Եվրոպական լրագրողների ընկերակցության կողմից ճանաչվել է «Տարվա քաղաքական գործիչ»:

Ինչպես տեղեկացնում է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջը, մրցանակը Չավուշօղլուին շնորհվել է անցած շաբաթ օրը Ստամբուլի «Կոնրադ» հյուրանոցում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ:

Մեւլութ Չավուշօղլուն Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է, իր երկրի խորհրդարանում 2002 թվականից ներկայացնում է Անթալիան, ԵԽԽՎ-ի նախագահ է ընտրվել այս տարվա հունվարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG