Մատչելիության հղումներ

Նախարար Աշոտյանի կարծիքով` «մեր պահանջները մեծ են մեր սեփական լեզվի նկատմամբ»


ԿԳ նախարար Արմեն Աշոտյան

ԿԳ նախարար Արմեն Աշոտյան

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի աղմկահարույց թեստերին, նշեց, որ խնդիրը ոչ թե քննական մեխանիզմներում է, այլ հասարակական հոգեբանության մեջ:

Հարցին. թե ինչու է ամեն տարի աղմուկ բարձրանում հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի քննության շուրջ, Աշոտյանը պատասխանեց. - «Մեր պահանջները շատ մեծ են մեր սեփական լեզվի նկատմամբ: Բայց եթե բարդ էին թեստերը, ապա բարդ էին բոլորի համար»:

Նախարարն ասաց, որ թեեւ ինքն իրավասու չէ ոչինչ խոստանալ, բայց կարծում է, որ թեստային հարցերի բարդությունից տուժած դիմորդների դեպքում գնահատականների բարձրացումներ կլինեն:

Արմեն Աշոտյանի խոսքով` հուլիսի կեսերին կկազմվի հանրապետական մրցութային հանձնաժողով, որը կամփոփի ԳԹԿ-ի կողմից անցկացված քննությունների արդյունքները, կկատարի թափուր տեղերի վերաբաշխում` համապատասխան ներբուհական ֆակուլտետների միջեւ, նաեւ հավելյալ տեղերի բաշխում կկատարի այն մասնագիտությունների ուղղությամբ, որտեղ մրցույթը մեծ է, եւ ընդունելության շեմն իջեցնելու կարիք կա:

«Դրական ստացող բոլոր դիմորդները հնարավորություն ունեն ընդունվել պետական բուհի որեւէ ֆակուլտետ, քանի որ այս տարի անհամեմատ մեծ է տեղերի քանակը», - ասաց ԿԳ նախարարը:

XS
SM
MD
LG