Մատչելիության հղումներ

logo-print

Լուժկովի կինը` աշխարհի ամենահարուստ կանանց եռյակում ըստ Forbes-ի


Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը` գործարար Ելենա Բատուրինան Forbes հանդեսի հրապարակած ցուցակում տեղ է գրավել աշխարհի ամենահարուստ կանանց եռյակում:

Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, Բատուրինայի կարողությունը Forbes-ը գնահատել է 2.9 միլիարդ դոլար:

Աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակը, որում ընդգրկված է ընդամենը 14 անուն, 3.9 միլիարդ դոլար կարողությամբ գլխավորում է չինացի Վու Հայունը, ով զբաղվում է հիմնականում անշարժ գույքի գործարքներով, երկրորդ տեղում է Zara կայսրության համահիմնադիր Ռոզալիա Մերան` 3.5 միլիարդ դոլարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG