Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը այցելեց «Էրեբունի» ՔԿՀ, հանդիպեց արդարադատության նախարարին


ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագյան այսօր առավոտյան այցելել է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ, այնուհետեւ հանդիպել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին:

Ավելի վաղ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հանդիպել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին Մադրիդից հեռախոսով փոխանցեց օմբուդսմենը, հանդիպման ժամանակ քննարկվել են երկրում մարդու իրավունքների վիճակը եւ մարդու իրավունքների պաշտպանի կառույցին վերաբերող հարցեր: Սեկագյայի հարցին` արդյոք Հայաստանում պաշտպանվա՞ծ է Մարդու իրավունքների պաշտպանը, Արմեն Հարությունյանը, իր իսկ փոխանցմամբ, պատասխանել է, թե երկրում գոյություն ունեցող մոնոպոլ-օլիգարխիկ համակարգի պայմաններում լիարժեք պաշտպանվածության մասին խոսք լինել չի կարող:


Ռուզաննա Ստեփանյան



Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG