Մատչելիության հղումներ

Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը հռչակվել է պատմական հուշարձան


Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը

Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը

Արգենտինայի մայրաքաղաքի օրենսդիր մարմինը միաձայն քվեարկել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը պատմական հուշարձան հռչակելու օգտին:

Շաբաթներ առաջ արգենտինահայ համայնքի խնդրանքով Բուենոս Այրեսի իշխանությունները չեղյալ հայտարարեցին ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալի կիսանդրու տեղադրման մասին որոշումը:

Արգենտինայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Մեզ համար [այս որոշումը] կարեւոր է, որ համայնքը կարող է իր ձայնը տեղ հասցնել»:

«Պատմական հուշարձան դարձնելով` մայր տաճարը իր արժանավոր տեղն է ունենում», - հավելեց նա:

1938 թվականին օծված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը ընդգրկվելու է Արգենտինայի մշակութային կարեւորագույն արժեքների ցանկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG