Մատչելիության հղումներ

Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը հռչակվել է պատմական հուշարձան


Արգենտինայի մայրաքաղաքի օրենսդիր մարմինը միաձայն քվեարկել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը պատմական հուշարձան հռչակելու օգտին:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը Բուենոս Այրեսում:
Շաբաթներ առաջ, հիշեցնենք, արգենտինահայ համայնքի խնդրանքով, Բուենոս Այրեսի իշխանությունները չեղյալ հայտարարեցին ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալի կիսանդրու տեղադրման մասին որոշումը:

Արգենտինայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Մեզ համար [այս որոշումը] կարեւոր է, որ համայնքը կարող է իր ձայնը տեղ հասցնել»:

«Պատմական հուշարձան դարձնելով` մայր տաճարը իր արժանավոր տեղն է ունենում», - հավելեց նա:

1938 թվականին օծված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը ընդգրկվելու է Արգենտինայի մշակութային կարեւորագույն արժեքների ցանկի մեջ:

Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG