Մատչելիության հղումներ

Լեզվաբանները չկարողացան առանց վիրավորանքների քննարկել այս տարվա հայոց լեզվի թեստերը


Գնահատման եւ թեստավորման կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ հանդիպեցին անցած եւ այս տարվա թեստերի հեղինակները, մի խումբ լեզվաբաններ, ովքեր քննարկելու փոխարեն առատ մեղադրանքներ ու վիրավորանքներ հնչեցրին միմյանց հասցեին:

ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, համեմատելով նախորդ եւ այս տարվա թեստերը, հիշեցրեց, որ նույն կրքոտ քննարկումները ծավալվել էին նաեւ նախորդ տարի:

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, ով նաեւ անցած տարվա առաջին ուղեցույցի հեղինակն է, այս տարվա թեստերը համարեց «գործի տապալում եւ հավելեց, որ թեստը բուրում է անգրագիտությամբ»: - «Եկեք խոտան հարցերի պատճառով միավոր կորցրած դիմորդին տանք իրեն արժանի միավորը», - առաջարկեց լեզվաբանը:

Հիշեցնենք, որ անցած տարի թեստերը կազմել էին Յուրա Ավետիսյանն ու Սեյրան Գրիգորյանը, այս տարի` Փառանձեմ Մեյթիխանյանն ու Աշխեն Ջրբաշյանը:

ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ընդհատեց քննարկումը եւ ներկաներին առաջարկեց հունիսի 23-ին` վերջին քննությունից հետո, եռօրյա ժամկետում իրենց դիտողություններն ու առաջարկները գրավոր ներկայացնել ԳԹԿ:

XS
SM
MD
LG