Մատչելիության հղումներ

Միլանում հուղարկավորել են Թուրքիայում սպանված եպիսկոպոսին


Կաթոլիկ եպիսկոպոս Լուիջի Պադովեզեիի թաղման արարողությունը Թուրքիայում:
Կաթոլիկ եպիսկոպոս Լուիջի Պադովեզեիի թաղման արարողությունը Թուրքիայում:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, երկուշաբթի օրը Միլանում հողին են հանձնել Թուրքիայում սպանված կաթոլիկ եպիսկոպոս Լուիջի Պադովեզեին։ Սգո արարողությանը մասնակցել են շուրջ 50 եպիսկոպոսներ եւ հարյուրավոր քահանաներ եվրոպական երկրներից։

Եպիսկոպոս Պադովեզեն Անատոլիայի առաջնորդական տեղապահն էր, նրան սպանել են հունիսի 3-ին, հանցագործության մեջ մեղադրվում է հոգեւորականի վարորդը։

Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ սպանության դրդապատճառը անձնական է եւ որեւէ կապ չունի կրոնական կամ քաղաքական խնդիրների հետ։

Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը նույն կարծիքն է հայտնել։ Այնուամենայնիվ, Պադովեզեի ժամանակավոր փոխանորդ Ռուջերո Ֆրանչենկինին պնդել է, որ սպանությունն ունի միանշանակ կրոնական եւ իսլամական երանգավորում։

«Այստեղ մարդիկ կորցրել են իրենց հոգեւոր առաջնորդին եւ այժմ ապագա չեն տեսնում», - ասել է Ֆրանչեսկինին Վատիկանի ռադիոկայանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG