Մատչելիության հղումներ

Իրանը նավերով օգնություն է ուղարկում Գազայի հատված


Իրանը հայտարարել է, որ շաբաթ օրը մարդասիրական օգնությամբ բեռնված մի նավ է ուղարկել Գազայի հատված, եւս մեկը պատրաստվում է ուղարկել ուրբաթ օրը:

«Իրանը շարունակելու է նավերով օգնության փոխադրումը մինչեւ Գազայի շրջափակման ավարտը», - վստահեցրել է Իրանում գործող Պաղեստինցի ազգի պաշտպանության ընկերության մի պաշտոնյա:

Իսրայելը Իրանին մեղադրում է պաղեստինյան «Համաս» խմբավորմանը ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ, ինչը պաշտոնական Թեհրանը հերքում է:

Մայիսի 31-ին Իսրայելը արգելեց մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմիղի» մուտքը Գազայի հատված, թուրքական նավի վրա բախում տեղի ունեցավ, եւ իսրայելցի զինվորականների կրակոցներից 9 մարդ զոհվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG