Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում իրավիճակը սրվում է


Հարավային շրջաններում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են ազգամիջյան բախումները ղրղըզների եւ ուզբեկների միջեւ։ Վերջին տվյալների համաձայն, զոհերի թիվն արդեն անցնում է 80-ից, վիրավորվել է ավելի քան հազար մարդ։

Ժամանակավոր կառավարությունը զորահավաք է հայտարարել՝ հարվային շրջաններ հավելյալ ուժեր ուղարկելու համար։ Ավելի վաղ իշխանությունները հրահանգել էին զինվորներին կրակ բացել կարգազանցների ուղղությամբ։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, սակայն, կառավարությանը չի հաջողվում վերահսկողության տակ առնել իրավիճակը. Օշում վաղ առավոտից կրկին փողոց են դուրս եկել հազարավոր երիտասարդներ, հաղորդումների համաձայն, բախումներն ու կրակոցները չեն դադարում։

Իրավիճակը սրվում է նաեւ Ջալալաբադի շրջանում. անհայտ անձինք հարձակումներ են իրականացնում ոստիկանության բաժանմունքների ու անգամ հիվանդանոցների վրա։

Երկրի ժամանակավոր կառավարությունը շաբաթ օրը խաղաղասիրական ուժեր ուղարկելու խնդրանքով դիմել էր Ռուսաստանի նախագահին։ Պաշտոնական Մոսկվան, սակայն, մերժել էր խնդրանքը՝ պատճառաբանելով, թե « դա ներքին հակամարտություն է, եւ Ռուսաստանը առայժմ չի տեսնում պայմաններ՝ դրան միջամտելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG