Մատչելիության հղումներ

Ադրբեջանում 20 ընդդիմադիրներ բերման են ենթարկվել


Ադրբեջանում ոստիկանությունը հերթական անգամ ցրել է ընդդիմության բողոքի ակցիան, ավելի քան 20 ընդդիմադիր գործիչներ բերման են ենթարկվել։

«Թուրան» գործակալության հաղորդմամբ, հանրահավաքը կազմակերպել էին «Մուսավաթ» կուսակցության եւ «Հանուն ժողովրդավարության դաշինքի» ներկայացուցիչները։ Վերջիններս պահանջում են ապահովել հավաքների ազատությունն ու բարեփոխել ընտրական օրենքները՝ նոյեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ։

Իշխանությունները վերջին տարիներին արգելում են ընդդիմությանը Բաքվի կենտրոնում զանգվածային միջոցառումներ անցկացնել՝ դրա համար առաջարկելով քաղաքի ծայրամասային թաղամասերը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG