Մատչելիության հղումներ

logo-print

Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի վարչապետի հետ քննարկել է նաեւ Ղարաբաղի հարցը


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Ֆիյոնի հետ ի թիվս այլ հարցերի քննարկել է Վրաստանի հետ հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հարցը, Իրանի դեմ պատժամիջոցները։

Ռուսաստանյան «Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հանդիպումից հետո փարիզյան Գրան-Պալե դղյակում այդ մասին ասել է Ֆրանսիայի վարչապետը։

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Պուտինը փարիզյան իր այցը սկսել է հինգշաբթի երեկոյան վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ համատեղ հանդիպումից։

Սպասվում է, որ Ռուսաստանի վարչապետը Ֆրանսիայի ղեկավարների հետ քննարկելու է համագործակցությունը էներգետիկայի, ավիացիայի եւ տիեզերագնացության ոլորտներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG