Մատչելիության հղումներ

12 մարդ զոհվել է Ղրղըզստանի հարավում, Օշ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել


Վերջին օրերին Ղրղըզստանի հարավի մի շարք քաղաքներում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների արդյունքում առնվազն 12 մարդ է զոհվել։ Երկրի ժամանակավոր կառավարությունը բախումների հիմնական կենտրոնը հանդիսացող Օշ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել, քաղաք են մտցվել զորք եւ զրահամեքենաներ։

Որոշ հաղորդագրությունների համաձայն, բռնությունները կապված են Ղրղըզստանի հարավում բնակվող ղրղըզ եւ ուզբեկ բնակչության միջեւ էթնիկ հողի վրա ծագած հակամարտության հետ։

Երկրի հարավը եւ Օշ քաղաքը համարվում են երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հենարանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG