Մատչելիության հղումներ

logo-print

Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները չեն ազդի Թեհրանին հրթիռային համակարգեր մատակարարելու՝ Մոսկվայի ծրագրերի վրա


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Իրանի նկատմամբ հաստատված նոր պատժամիջոցները Մոսկվային չեն պարտավորեցնում հրաժարվել Թեհրանին S-300 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր վաճառելու ծրագրից։

Լավրովը ասել է, թե նոր պատժամիջոցները միայն «սահմանափակում են Իրանի հետ համագործակցությունը» հարձակողական զենքերի մատակարարման ոլորտում։

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպմանը արձագանքել է Լավրովի հայտարարություններին՝ նշելով, որ S-300 համալիրները, իսկապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով արգելված զենքերի ցանկում չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG