Մատչելիության հղումներ

Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրենը ներդրողների համար «լուրջ» խնդիրներ է տեսնում Հայաստանում


Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյան
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյան

«Այսօր Հայաստանում մեծ հնարավորություն ունենք շատ ավելի արագ աճելու, եթե կարողանանք մեր շուկայի կառուցվածքը ավելի բաց համակարգի սկզբունքներով կառուցել», - չորեքշաբթի օրը հանդիպելով լրագրողների հետ` հայտարարեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:

Վերջինիս խոսքով, Հայաստանում ներդրումներ կատարողների համար բարդություններ կան շուկա մուտք գործելու հարցում:

«Պետք է ներդրողների համար շատ ավելի հստակ լինեն խաղի կանոնները, օրենքի հիման վրա կարողանան աշխատել եւ բաց համակարգ լինի։ Դա այսօր Հայաստանում իրականություն չէ», - հայտարարեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենը։

Ըստ Փափազյանի, հայտնի է, որ Հայաստանի տնտեսության վերաբերյալ նշված գնահատականը կիսում են նաեւ միջազգային մի շարք հեղինակավոր կառույցներ եւ որպես «լուրջ խնդիր» առանձնացրեց տնտեսության «օլիգարխիկ կառուցվածքը»։

Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենը առանձնացրեց հարկային ու մաքսային ոլորտներում առկա խնդիրները: Փափազյանի համաձայն, այդ ոլորտներում կան գործարարների համար թափանցիկություն եւ հավասար պայմաններ ապահովելու խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG