Մատչելիության հղումներ

Washington Times. «Ամերիկայի հրեական համայնքը այլեւս չի աջակցում Թուրքիային»


Armenia -- Screenshot form Washington Times website, 09Jun10
Armenia -- Screenshot form Washington Times website, 09Jun10

«Ամերիկայի հրեական համայնքը այլեւս չի աջակցում Թուրքիային», - գրում է Washington Times-ը եւ մի քանի հետաքրքիր մանրամասն ներկայացնում հրեական լոբբիի կողմից մինչ օրս ի շահ Թուրքիայի իրականացված քայլերից։

«2000 թվականի հոկտեմբերին Թուրքիայի կառավարությունը կանգնած էր լուրջ խնդրի առջեւ»,- գրում է ամերիկյան պարբերականն ու մանրամասնում, - «ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթը խոստացել էր քվերակության դնել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, որը կարող էր ապտակ դառնալ ՆԱՏՕ–ի դաշնակից Թուրքիայի համար»։

Իրավիճակին միջամտելու խնդրանքով, ըստ Washington Times-ի, թուրքերը դիմել են հրեական լոբբիի ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկի՝ Ամերիկաիսրայելական հանձնախմբի ներկայացուցիչ Քեյդ Վիսմանին, ով այս շաբաթ տված հարցազրույցներից մեկում խոստովանել է. - «Մեր կազմակերպությունում հեռախոսը ոչ մի պահ չէր լռում, եւ մենք հաջողեցինք վերջին պահին պետդեպատամենտի աջակցությամբ համոզել նախագահ Քլինթոնին անձամբ նամակ հղել Ներկայացուցիչների պալատի խոսնակին եւ շեշտել, որ այդ քվեարկությունը կարող է ռազմավարական վնաս հասցնել Միացյալ Նահանգների շահերին»։

«Վերջին պահին իրականացված ջանքերը տվեցին իրենց արդյունքը. Հասթերթը հանեց բանաձեւը օրակարգից», - գրում է Washington Times-ն ու ընդգծում. - «Այսօր, սակայն, Ամերիկայի իսրայելական համայնքը չի աջակցում Թուրքիային՝ վերջին չորս տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունների վատթարացման պատճառով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG