Մատչելիության հղումներ

«Ժառանգության» համագումարը «ջրբաժան է լինելու կուսակցության եւ հանրապետության համար»


«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ կուսակցության համագումարը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հուլիսի 10-ին, եւ այն «ջրբաժան է լինելու թե' կուսակցության եւ թե' հանրապետության համար»:

«Բաց համագումար է լինելու հանրության առջեւ», - շարունակեց նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարարը: - «Կտեսնեն, թե ինչ ամբողջականությամբ, նոր ուժով, նոր էներգիայով, ինքնաքննադատությամբ, բայց հեռանկարի հավատամքով «ժառանգություն»-ը համագումար է անելու»:

Պարզաբանելով` «Ժառանգության» հիմնադիրը ասաց, որ երկիրը մտնում է նախընտրական շրջան, եւ կուսակցությունը պետք է մեկնաբանություններ տա Հայաստանի ներքին ու արտաքին խնդրիների, իր անցած ճանապարհի մասին, մատնանշի սեփական սխալներն ու թերությունները, որոշի, թե ինչպես է մասնակցելու հաջորդ ընտրություններին:

«Ժառանգության» ղեկավար կազմում փոփոխություններին վերաբերող հարցին, Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց, որ համագումարում ընտրվելիք «Ժառանգության» ղեկավար կազմում «նոր անդամներ, նոր դեմքեր» են լինելու:

«Ես կարծում եմ, որ թարմ, նոր ուժեր կլինեն վարչությունում: Դա թույլ կտա, որ «Ժառանգություն»-ը նաեւ ղեկավարման նոր մեթոդաբանությամբ, նոր անհատներով նաեւ նոր շրջան բացի կուսակցության եւ հասարակության առջեւ իր ծառայության համար», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG