Մատչելիության հղումներ

Օտարալեզու դպրոցների վերաբացման ընդդիմախոս քաղաքացիներն իրենց հերթական բողոքի ակցիան կազմակերպեցին հունիսի 7-ին Կառավարության նիստերի դահլիճի շենքի առջեւ, որտեղ անցկացվում էր ԱԺ քառօրյա նստաշրջանը: Նախաձեռնող խումբը պատգամավորներին էր հանձնում բուկլետներ, որտեղ իրենք բացատրում են օտարալեզու դպրոցները չարգելող օրինագծի բացասական կողմերը:

Խնդրի շուրջ իր կարծիքը խուսափեց արտահայտել հունիսի 6-ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ոչ պաշտոնական կոնֆերանս`Բարքեմփ այցելած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մաքսլիբերթի»-ն կարողացավ պարզել օրենքի նոր նախագծի շուրջ մի շարք պատգամավորների կարծիքներ, իսկ հանրապետականները խոստացան իրենց վերաբերմունքն արտահայտել Ազգային ժողովում:

Օրենսդրական նախագծի ընդդիմախոսները ԱԺ պատգամավորներին ուղղված իրենց պահանջներում առաջարկում են, օրինակ, անցկացնել լեզվի ու հանրակրթության խնդրիների վերաբերյալ լսումներ մասնագիտական խմբերի մասնակցությամբ:

Բողողի ակցիայի նախաձեռնող խումբը հայտնում է, որ խորհրդակցություններից, ակցիաներից բացի, իրենք կազմակերպելու են ամենատարբեր միջոցառումներ` նպատակ ունենալով ի վերջո ԱԺ հասցնել բազմաթիվ մտավորականների ու արվեստագետների կարծիքը եւ կանխել օրինագծի հաստատումը:

XS
SM
MD
LG