Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես այցելեց այս տարվա «չկոնֆերանսը»


Տիգրան Սարգսյանը` «ԲարՔեմփ 2010»-ի սպասված հյուր

Տիգրան Սարգսյանը` «ԲարՔեմփ 2010»-ի սպասված հյուր

Հունիսի 6-ին «ԲարՔեմփ 2010»-ը ամփոփվեց բլոգեր վարչապետի այցով: «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի եւ Նոր Մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ եւ մտքերի ազատ փոխանակում:

Ինչպես եւ բոլոր բարքեմփականները, վարչապետը նույնպես իր թեման ներկայացնելու համար ուներ ընդամենը 30 րոպե: 5 րոպե ուշացումով սկսված հանդիպումը, սակայն, տեւեց 1 ժամ: Տեխնոլոգիական նորություններ ներկայացնելու կամ սեփական փորձը կիսելու փոխարեն Տիգրան Սարգսյանն ավելի շատ պատասխանեց հարցերի:

«Հավաստիացնում եմ, որ Հայաստանի կառավությունը նույնպես մտահոգված է համակարգչային ծրագրերի հայաֆիկացման խնդրով, քննարկում ենք, անքուն գիշերներ անցկացնում», - հանգստացրեց վարչապետը խնդրով հետաքրքրված բլոգերներին:

Ի դեպ, բլոգեր վարչապետը իր վիրտուալ օրագրի օգնությամբ բացահայտել ու զարմացել էր, որ բլոգերները հիմնականում ռոք երաժշտություն չեն սիրում:

Բլոգը որպես ժողովրդի կարծիքները լսելու գործիք օգտագործող վարչապետը «Բարքեմփի» ժամանակ ստացավ նաեւ իրական դիմում` մոտ 200 ստորագրությամբ. առաջարկությունն է պետական կառույցների ամբողջ գրագրությունը միայն unicode տառատեսակներով կատարել եւ համապատասխան դոմեյնային փոստի հասցեներ բացել։ Նախաձեռնության հեղինակը ԱՐՄԱԿԱԴ-ի հիմնադիր Խաչիկ Գեւորգյանն է:

«Բարքեմփ Երեւան 2010»-ին մասնակցեց մոտ 400-500 մարդ, ներկայացվեցին մի քանի տասնյակ թեմաներ, 30-րոպեանոց դասընթացներ: Այսպես կոչված «ինտերնետային մարդիկ» արդեն հաջորդ տարվա չկոնֆերանս «Բարքեմփի» նախապատրաստություններն են տեսնում:

XS
SM
MD
LG