Մատչելիության հղումներ

logo-print

Իրանը 2 նավ է ուղարկելու Իսրայելի կողմից շրջափակված Գազայի հատված


Իրանական «Կարմիր մահիկի» կազմակերպությունը որոշել է մարդասիրական բեռներ տեղափոխող 2 նավ ուղարկել Գազայի հատված, որը շրջափակված է Իրանի թշնամի Իսրայելի կողմից։

Իրանական «Կարմիր մահիկի» միջազգային հարցերով տնօրեն Աբդուլռաֆ Ադիբզադեն IRNA գործակալության հայտնել է, որ կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել առաջիկա առաքելության մասին եւ օգնության կոչով դիմել կամավորների։

Իրանի Հեղափոխության պահապանների էլիտար զինվորական ստորաբաժանումը պատրաստակամություն է հայտնել ուղեկցել «Կարմիր մահիկի» նավերը, քանի որ անցած շաբաթ թուրքական նմանատիպ նախաձեռնությունն ավարտվեց միջազգային սկանդալով. Իսրայելի հարձակման արդյունքում զոհվեցին 9 կամավորներ՝ հիմնականում Թուրքիայի քաղաքացիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG