Մատչելիության հղումներ

Իսրայելը վտարում է Գազայի հատված մարդասիրական բեռ տանողներին


Իսրայելը վտարում է իռլանդական Rachel Corrie նավի անձնակազմին ու ուղեւորներին` ընդհանուր առմամբ 19 մարդու, որոնք երեկ մարդասիրական օգնություն էին տանում պաղեստինյան Գազայի հատված։

Նախօրեին նրանք տվել են իրենց համաձայնությունը Իսրայելից վտարվելու համար, ստորագրել են համապատասխան փաստաթղթերը:

Իսրայելի զինվորականները բարձրացել էին իռլանդական նավ, այն տարվել էր իսրայելական նավահանգիստ,12 հազար տոննա մարդասիրական օգնությունը ստուգելուց հետո ցամաքային ճանապարհով կտարվի Գազայի հատված:

Շաբաթվա սկզբին Իսրայելը արգելափակել էր 6 նավերի ճանապարհը դեպի Գազայի հատված, թուրքական նավի վրա բախում էր տեղի ունեցել, Իսրայելի զինվորականների կրակոցներից 9 մարդ էր զոհվել, բոլոր զոհվածները թուրքեր են:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ իր երկրի քաղաքացիները զոհվել են արտասահմանցի զինվորների գնդակներից, եւ պաշտոնական Անկարան սպասում է, որ Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG