Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Հնարավոր է համանախագահները հանդես գան նոր առաջարկներով»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հավանական է համարում, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդես գան նոր առաջարկներով։ Այս մասին նա ասել է Վենետիկում լրագրողների հետ զրույցում։

Մամեդյարովը եւս մեկ անգամ կրկնել է, որ միջնորդների վերջին առաջարկները Ադրբեջանը ընդունել է` գտնելով, որ դրա հիման վրա հնարավոր է սկսել աշխատել հիմնական փաստաթղթի վրա, բայց հայկական կողմի համաձայնությունը չի ստացվել։

«Մեկ անգամ էլ եմ կրկնում` այդ փաստաթուղթը երկնքից չի ընկել, երկու տարի այն համաձայնեցվում էր», - ասել է նա։

Էլմար Մամեդյարովը Վենետիկում մասնակցում է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այստեղ ուրբաթ օրը կայացել է Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG