Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


«Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի հուղարկավորությունը Ստամբուլում: 23-ը հունվարի, 2007 թ.
«Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի հուղարկավորությունը Ստամբուլում: 23-ը հունվարի, 2007 թ.

Հանդեսը բացվում է Հրանտ Դինքի փաստաբաններից Հաքան Քարադաղի մահվան հանգամանքներին վերաբերող որոշ մանրամասներով: Պաշտոնական վարկածով 40-ամյա թուրք իրավաբանը ուրբաթ օրը ինքնասպան է եղել:

«Մոլորակ»-ի երկրորդ հատվածը անդրադառնում է գալիք երկուշաբթի Ստամբուլում բացվող «Ասիայում փոխգործակցության եւ վստահության ստեղծման խորհրդակցություն» կոչվող ներկայացուցչական համաժողովին, որին մասնակցելու են Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ակնկալվում է նաեւ Իրանի, Աղֆանստանի, Պակիստանի նախագահների մասնակցությունը: Հրավեր է ուղարկվել նաեւ Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնին: Ենթադրելի է, որ համաժողովի շրջանակներում ծրագրված Պուտին-Էրդողան-Նազարբաեւ- Ալիեւ քառակողմ հանդիպմանը քննարկվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:


Հանդեսը փակվում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնավարման 100 օրվան նվիրված անդրադարձով:

XS
SM
MD
LG