Մատչելիության հղումներ

Կրկին Երեւանում է բռնցքամարտի աշխարհի յոթակի չեմպիոն Վիկ Դարչինյանը


Վիկ Դարչինյան

Վիկ Դարչինյան

WBA ու WBC վարկածներով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ (Վախթանգ) Դարչինյանը նորից Երեւանում է, եւ կրկին խոստովանեց, որ հպարտ է Հայաստանը ներկայացնել պրոֆեսիոնալ ռինգում:

Վիկը, սակայն, շարունակում է ապրել եւ մարզվել Ավստրիալիայում: Բռնցքամարտիկը բացատրեց, որ Հայաստանի համար մեծ պատիվ է ունենալ իր եւ Արթուր Աբրահամի նման ճանաչված բռնցքամարտիկներ, քանի որ Հայաստանից մի քանի անգամ ավելի բնակչություն ունեցող երկրներից շատերը նույնիսկ մեկ ճանաչված բռնցքամարտիկ չունեն:

Վիկ Դարչինյանի ընկեր եւ մարզչական թիմի անդամ Արմեն Վալաչյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ 34-ամյա բռնցքամարտիկը դեռ մի քանի տարի էլ կարող է մնալ ռինգում:

Աշխարհի յոթակի չեմպիոն Վիկ Դարչինյանն ասաց, որ պրոֆեսիոնալ ռինգում իր կարիերան ավարտելուց հետո որոշել է բռնցքամարտի դպրոց բացել Հայաստանում:

XS
SM
MD
LG