Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի գավաթը պաշտոնապես փոխանցվեց Հարավ-Աֆրիկյան Հանրապետությանը


ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը այսօր պաշտոնապես Հարավ-Աֆրիկյան Հանրապետության փոխնախագահ Կգալեմա Մոտլանթեին է փոխանցել ֆուտբոլի աշխարհի գավաթը:

Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության մեկնարկից ուղիղ մեկ շաբաթ առաջ ընդունելով աշխարհի գավաթը` Մոտլանթեն «շրջադարձային» է որակել Աֆրիկայում անցկացվելիք առաջնությունը եւ հայտարարել է, թե գավաթը «առաջին անգամ կմնա մայրցամաքում»:

Նախօրեին ՖԻՖԱ-ի նախագահը Պրետորիայում հանդիպել էր Նելսոն Մանդելայի հետ, ով աշխարհի առաջնության բացմանը ներկա գտնվելու ցանկություն է հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG