Մատչելիության հղումներ

logo-print

Բարաք Օբաման ողբերգական է որակում Գազայի հատվածում տեղի ունեցածը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ողբերգական է որակել Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները:

Շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի խումբը երկուշաբթի օրը հարձակման էր ենթարկվել իսրայելական զինուժի կողմից, ինչի հետեւանքով զոհվել է 9 մարդ, առավելապես` Թուրքիայի քաղաքացիներ, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են:

Օբաման ասել է, թե այս միջադեպը ցույց է տալիս, որ իսրայելա - պաղեստինյան հակամարտության գոտում առկա ստատուս քվոն անկայուն է, ուստի կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն խաղաղ գործընթացը առաջ մղելու համար:

Միացյալ Նահանգների նախագահը խուսափել է Իսրայելին քննադատելուց` նշելով, թե պաշտոնական Թել Ավիվն ունի իր անվտանգությանն առնչվող օրինական մտահոգություններ, իսկ միջադեպի հետ կապված բոլոր փաստերը ուսումնասիրված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG