Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակից բերման ենթարկվածները հրաժարվում են ցուցմունք տալ


Ոստիականները թույլ չեն տալիս ընդդիմադիրներին մտնել Ազատության հրապարակ:1-ը հունիսի, 2010թ.
Ոստիականները թույլ չեն տալիս ընդդիմադիրներին մտնել Ազատության հրապարակ:1-ը հունիսի, 2010թ.

Հինգշաբթի օրը ժամը 18:30-ին լրանում է մայիսի 31-ին Ազատության հրապարակից բերման ենթարկված «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Անի Գեւորգյանին, նրա եղբորը` Սարգիս Գեւորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին անազատության մեջ պահելու 72 ժամը, եւ իրավապահները պարտավոր են մինչեւ այդ ժամկետի ավարտը նրանց մեղադրանք առաջադրել կամ ազատ արձակել: Բերման ենթարկվածները, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին նրանց փաստաբանները, մինչեւ այս պահը հրաժարվում են ցուցմունք տալ, քանի որ «չեն վստահում քննիչներին»:

Անի Գեւորգյանը, հիշեցնենք, բերման է ենթարկվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, իսկ Սարգիս Գեւորգյանն եւ Դավիթ Քիրամիջյանը` ընդդիմադիրների խմբի կազմում Ազատության հրապարակ մուտք գործելիս:

Երեկվանից քրեական գործը, Հայաստանի գլխավոր դատախազի ցուցումով, վարույթ է ընդունել Հատուկ քննչական ծառայությունը:

Մայիսի 28-ից ի վեր Ազատության հրապարակ մուտք գործելու արգելքների վերաբերյալ հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը, որում ասված է, թե հրապարակի բացումից հետո իշխանությունը ստիպված է դիմել «ցցուն ապօրինությունների»` ընդհուպ զբոսնելու համար հրապարակի մուտքերը փակելով:

«Ընդ որում, հրապարակ մուտք գործելը արգելվում է միայն քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին», - ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG