Մատչելիության հղումներ

«Անադոլու». Իսրայելի հարձակման հետեւանքով բոլոր զոհվածները թուրք են


«Անադոլու» գործակալության փոխանցմամբ` Գազայի հատված օգնություն տեղափոխող նավերի վրա Իսրայելի հարձակման հետեւանքով զոհվածներից 8-ը թուրքեր են, մեկը` ծագումով թուրք ԱՄՆ-ի քաղաքացի:

Ինչպես հաղորդում է թուրքական լրատվական գործակալությունը, զոհվածների ազգությունը պարզվել է Ստամբուլի դատական ինստիտուտում կատարված փորձաքննության արդյունքում: Պարզվել է նաեւ, որ նրանք մահացել են կրակոցներից:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ` զոհվածների մարմինները Ստամբուլ են տեղափոխվել այսօր առավոտյան:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքեր են 9 զոհվածներից 4-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG