Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները շուրջ 19 առարկաների քննությունները հանձնում են թեստային համակարգով` աշխատելով միայն համակարգչի հետ: Համալսարանն, ըստ ռեկտոր Յուրի Սուվարյանի, հագեցած է համապատասխան տեխնիկայով. այս տարի միայն ձեռք են բերել շուրջ 60 համակարգիչ:

Ուսանողին քննության համար հատկացվում է 50 րոպե:
Մուտքագրելով իր անձնական ծածկագիրը` նա ստանում է թեստն ու սկսում աշխատել: Քննության ընթացքին հետեւում են հսկիչները, դասախոսներն իրավունք չունեն մտնել քննասենյակներ: Թեստը լրացնելուց անմիջապես հետո ուսանողն իմանում է իր գնահատականը:

Նոր համակարգը նաեւ բողոքարկման հնարավորություն է տալիս, քանի որ բովանդակային եւ տեխնիկական սխալներից խուսափել հնարավոր չէ:

Առաջին կուրսի ուսանողները հիմնականում գոհ են համակարգից, քանի որ աշխատանքը գրավոր է, եւ անհրաժեշտության դեպքում կարեղ են ապացուցել, որ այս կամ այն հարցին ճիշտ են պատասխանել: Փոխարենը դժգոհ են դասախոսներից շատերը, քանի որ չեն կարողանում ստուգել ուսանողների տրամաբանությունը:

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի խոսքով` սա կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ պայքարի ձեւ է, ինչը արդեն տվել է իր արդյունքները:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG