Մատչելիության հղումներ

Բալկանյան երկրները ժողովրդավար ու միասնական Եվրոպայի ճանապարհին


Այսօր Սարաեւո քաղաքում հանդիպում են նախկին Հարավսլավիայի երկրների ղեկավարները։ Քննարկվում են Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու, Եվրամիությանը անդամակցելու հեռանկարները։

Բրյուսելում, սակայն, գտնում են, որ Եվրամիությանը մոտենալու համար բալկանյան երկրները դեռ շատ անելիք ունեն, մասնավորապես` խոսքի ազատություն, օրենքի գերակայություն ապահովելու, կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղություններով։

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Բրյուսելում ասել է, թե «Բալկանյան թերակղզու արեւմտյան երկրների ինտեգրումը Եվրամիությանը վերջին քայլերից մեկն է ժողովրդավարական ու միասնական Եվրոպա ձեւավորելու համար»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG