Մատչելիության հղումներ

Իսրայելի դիվանագետների ընտանիքները հեռանում են Թուրքիայից


Իսրայելի ռադիոն այսօր հաղորդել է, որ արտգործնախարարությունը հրահանգել է, որպեսզի դիվանագետների ընտանիքները հեռանան Թուրքիայից։

Դիվանագիտական առաքելությունը մնում է Թուրքիայում։

Արտգործնախարարության խոսնակը ո'չ հաստատել, ո'չ հերքել է այս լուրը։

Երկուշաբթի օրը Թուրքիան Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին։

Իսրայելի արտգործնախարարը հանդիպել է Իսրայելում հավատարմագրված բոլոր դեսպաններին, իսկ այլ երկրներում գործող Իսրայելի դիվանագետները տվյալ երկրների իշխանություններին պարզաբանումներ են տվել երկուշաբթի տեղի ունեցած միջադեպի մասին։

«Սա դիվանագիտական մեծ ճգնաժամ է», - Jerusalem Post-ին ասել է Իսրայելի փոխարտգործնախարար Դենի Այալոն. - «Մենք աշխատում ենք արտակարգ պայմաններում»։

Երկուշաբթի օրը Իսրայելի ռազմանավերը փակել են Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող նավերի ճանապարհը, պաղեստինցիների աջակիցների ու իսրայելցի զինվորականների միջեւ բախում է տեղի ունեցել, ինչի հետեւանքով սպանվել է 9 մարդ, այդ թվում` Թուրքիայի քաղաքացիներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG