Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան. «Թուրքիան փորձում է ներխուժել մի ոլորտ, որտեղ անելիք չունի»


«Թուրքիան փորձում է ներխուժել մի ոլորտ, որտեղ ակնհայտորեն անելիք չունի», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Դոնի Ռոստովում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք սառեցրել ենք հայ - թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը։ Դրա հիմնական պատճառը շատ պարզ է. Թուրքիան այսօր պատրաստ չէ վավերացնել արձանագրությունները։ Դրա տապալումն արդարացնելու նպատակով նա նորանոր նախապայմաններ է առաջ քաշում։ Ավելին` նա փորձում է ներխուժել մի ոլորտ, ես նկատի ունեմ Արցախյան հարցի լուծման գործընթացը, որտեղ ակնհայտորեն անելիք չունի», - ընդգծել է Սերժ Սարգսյանը` հավելելով. - «Ոչ հուսալի եւ անվստահելի գործընկերոջ հետ, որ պարբերաբար խախտում է նախնական պայմանավորվածությունները, մենք ներկա պահին խոսելիք չունենք։ Ժամանակը ցույց տվեց, որ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու համար մենք մեր կողմից արեցինք առավելագույնը, իսկ Թուրքիան պատրաստ չէ դրան»։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա մենք աներկբա հնչեցրել ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մենք չենք պատրաստվում սակարկել որեւէ մեկի հետ», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG