Մատչելիության հղումներ

Էրդողան. «Որեւէ մեկը թող չփորձի համբերությունից հանել Թուրքիայի պետությանը»


Թուրքիա - Վարչապետ Էրդողանը ելույթ է ունենում խորհրդարանում: 1-ը հունիսի, 2010 թ:
Թուրքիա - Վարչապետ Էրդողանը ելույթ է ունենում խորհրդարանում: 1-ը հունիսի, 2010 թ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը Անկարայում բավական խիստ ելույթ է ունեցել Ազգային Մեծ Ժողովի` Գազայի իրադարձություններին նվիրված հատուկ նիստի ժամանակ:

«Որեւէ մեկը թող չփորձի համբերությունից հանել Թուրքիայի պետությանը: Որեւէ մեկը թող չհամարձակվի մեզ վերաբերվել որպես մի հետամնաց պետության։ Իսրայելի եւ հրեա ժողովրդի հետ մենք միշտ էլ բարեկամական հարաբերություններ ենք ունեցել։ Չնայած դրան, մենք կրկին անգամ ասում ենք` Թուրքիայի բարեկամության կորուստն արդեն իսկ մեծ պատիժ է։ Մենք կարող ենք նվիրված բարեկամներ լինել, սակայն նույնքան կատաղի թշնամիներ ենք», - հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի վարչապետը նաեւ հիշեցրել է, որ դեռ 2009-ին Դավոսի համաժողովի ժամանակ Շիմոն Պերեսին ասել էր` «Իսրայելցիներից լավ որեւէ մեկը սպանել չգիտի»:

«Նույնիսկ հանցագործներն ու ծովահենները ձեռք չեն բարձրացնում կանանց, երեխաների, սպիտակ դրոշ պարզած նավերի վրա։ Այս մարդիկ, սակայն, հանդգնեցին դիմել նման քայլի։ Գազայի մոտ տեղի ունեցած իրադարձությունները պատռեցին Իսրայելի վարչակազմի դիմակը` բացահայտելով այդ մարդկանց իրական դեմքերը», - ասել է Էրդողանը։

Նրա խոսքով, Թուրքիան երբեք մենակ չի թողնի պաղեստինցիներին։

Թուրքական կառավարության ղեկավարը, դիմելով շարքային իսրայելցիներին, հայտարարել է. - «Ծովահենությունն ու հանցագործ պահվածքը հակասում են ձեր պետության շահերին, խաթարում են Իսրայելի վարկը, հարվածի տակ են դնում ձեր անվտանգությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG