Մատչելիության հղումներ

Քլինթոնը ողջունել է Բաքվում բացված էներգակիրների հարցերով համաժողովը


Բաքվում բացվել է կասպյան էներգակիրների հարցերով 17-րդ միջազգային համաժողովը։ Այս համաժողովին մասնակցում է Եվրասիայում Էներգետիկ հարցերով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը։

APA գործակալությունը փոխանցում է, որ նա ընթերցել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակը, որտեղ ասված է. - «Ադրբեջանը դարձել է կարեւոր ու հուսալի երկիր էներգակիրները միջազգային շուկա մատակարարելու գործում»։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Քլինթոնը իր նամակում նշում է, որ Վրաստանի եւ Թուրքիայի հետ Ադրբեջանը հաջողության է հասել էներգակիրների Արեւելք - Արեւմուտք միջանցքի զարգացման գործում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG