Մատչելիության հղումներ

Դոնի Ռոստովում անցկացվեց ԵՄ - Ռուսաստան գագաթնաժողովը


Դոնի Ռոստովում անցկացվել է Եվրամիություն - Ռուսաստան գագաթնաժողովը։ Կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել վիզային ռեժիմը վերացնելու հարցում։

Ռուսաստանը Եվրամիությանը փոխանցել է այդ հարցի լուծման իր տարբերակը։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպումներ է ունեցել Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ։

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ քննարկվել են Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության եւ էներգետիկ անվտանգության հարցերը։

Բանակցություններից հետո մամուլի ասուլիսում Հերման Վան Ռոմպոն ասել է, որ քննարկվել են նաեւ Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG