Մատչելիության հղումներ

Թուրքիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազա ուղեւորվող նավերի վրա


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու

Միջազգային հանրությունը շարունակում է խստորեն քննադատել Իսրայելին` Գազայի հատված ուղեւորվող նավերի վրա հարձակման համար:

Անցած գիշեր Նյու Յորքում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մայիսի 31-ի նիստը
հայտարարել է. - «Տեղի ունեցածը հավասարազոր էր ծովահենության եւ բանդիտիզմի: Կատարված իրադարձություններին որեւէ արդարացում հնարավոր չէ գտնել: Դա պետության կողմից իրականացված մարդասպանություն էր: Այն պետությունը, որ նման գործելաոճ է որդեգրում, կորցնում է լեգիտիմությունը որպես միջազգային հանրության հարգված անդամ»:

«Միջազգային իրավունքի նորմերը արգելում են քաղաքացիական անձանց նկատմամբ ուժի կիրառումն անգամ պատերազմական պայմաններում», - ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը:

Իսրայելի իշխանությունները, սակայն, պնդում են, որ Գազա ուղեւորվող վեց նավերից մեկի` թուրքական Mavi Marmara-ի վրա տեղի ունեցած արյունալի միջադեպի մեղավորը ուղեւորներն են, որոնք դանակներով եւ մետաղաձողերով հարձակվել էին զինվորականների վրա: Իսրայելի հեռուստատեսությունը երկուշաբթի երեկոյան հեռարձակել է ռազմական ուղղաթիռներից մեկից կատարված նկարահանումը, որում հստակ երեւում է, թե ինչպես են իսրայելցի զինվորականներին մի քանի րոպե շարունակ դածան ծեծի ենթարկում:

«Հրամանատարությունը մարտական զենք կիրառելու հրաման է արձակել միայն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ իսրայելցի զինվորականների կյանքին վտանգ է սպառնում», - հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ավիտալ Լեյբովիցը:

ՄԱԿ ի Անվտանգության խորհուրդը, սակայն, պահանջում է, որ Իսրայելի իշխանությունները համակողմանի հետաքննություն իրականացնեն` պարզելու պաղեստինամետ 9 ակտիվիստների մահվան պատճառը:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների փոխդեսպան Ալեխանդրո Վոլֆը անցած գիշեր Նյու Յորքում նշում էր. - «Մենք ակնկալում ենք, որ Իսրայելի իշխանությունները կիրականացնեն միջադեպի լիարժեք, թափանցիկ եւ վստահություն ներշնչող հետաքննություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG