Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում բերման են ենթարկվել բողոքի ցույցերի ավելի քան 200 մասնակիցներ


Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում ընդդիմադիրների ու իրավապաշտպանների բողոքի ակցիաների ավելի քան 200 մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ:

Բերման ենթարկվածների մի մասին մեղադրանքներ են առաջադրվել չարտոնված ակցիաներին մասնակցելու եւ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար, մյուսները, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ազատ են արձակվում:

Ակցիաներն անցկացվում էին ի պաշտպանություն Սահմանադրության 31-րդ հոդվածի, որը երաշխավորում է խաղաղ հավաքների, երթերի եւ ցույցերի ազատությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG