Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Թուրքիայի վարչապետը հանդիպում է Բրազիլիայի նախագահ Դե Սիվայի հետ: 28-ը մայիսի 2010 թ.: (Բրազիլիայից Էրդողանը պիտի մեկներ Բուենոս Այրես:)

Թուրքիայի վարչապետը հանդիպում է Բրազիլիայի նախագահ Դե Սիվայի հետ: 28-ը մայիսի 2010 թ.: (Բրազիլիայից Էրդողանը պիտի մեկներ Բուենոս Այրես:)

Հանդեսը բացվում է Թուրքիայի վարչապետի` Արգենտինա այցը չեղյալ հայտարարելու որոշման դրդապատճառները ներկայացնող վերլուծությամբ: Տեղի հայ համայնքի ճնշման տակ տեղական իշխանությունները չեղյալ համարեցին ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրու բացումը Բուենոս Այրեսի զբոսայգիներից մեկում:

Ներկայացվում է նաեւ իրադարձությանը արգենտինյան մամուլի արձագանքը:

«Մոլորակ»-ը այնուհետեւ անդրադառնում է Իսրայելի զինված ուժերի գործողություններին, երբ երկրի ռազմանավերը կասեցրել են Թուրքիայից մարդասիրական օգնության բեռով Գազայի հատված ուղեւորվող նավերի շարասյան առաջխաղացումը, ինչի արդյունքում Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին:

Հանդեսը փակվում է Վրաստանում անցած կիրակի տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող անդրադարձով:


XS
SM
MD
LG