Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն «նշանակալի բացթողումներ» է արձանագրում Վրաստանի ընտրություններում


Վրաստանում կիրակի օրը անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հիմնական միջազգային դիտորդական առաքելությունը իրականացնող կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ն, քննադատել է ընտրությունների ընթացքը՝ արձանագրելով «նշանակալի բացթողումներ»։

Ընտրություններում համոզիչ հաղթանակ է տանում նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կուսակցությունը։ Թբիլիսիի գործող քաղաքապետ, Սահակաշվիլիի աջակցությունը վայելող Գիգի Ուգուլավան ստացել է ձայների շուրջ 54 տոկոսը։ Երկրորդ տեղում է ընդդիմադիր «Ալյանս Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան, ում օգտին քվեարկել է ընտրողների 19,1 տոկոսը։

«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ակնհայտ առաջընթաց էին միջազգային չափանիշներին բավարարելու ուղղությամբ, սակայն կային նշանակալի բացթողումներ», - ասված է ԵԱՀԿ-ի կողմից երկուշաբթի հրապարակված հայտարարությունում, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ ԵԱՀԿ-ի դիտորդները արձանագրել են քվեատուփերի լցոնումների դեպքեր։ Հայտարարությունում խոսվում է նաեւ այն մասին, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար հավասար պայմաններ չեն ստեղծվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG