Մատչելիության հղումներ

Էմմին ու Միհրանը ավելի լա՞վ արդյունք կունենային


«Եվրատեսիլ - 2010»-ի հաղթող Լենա Մայեր-Լադրութը
«Եվրատեսիլ - 2010»-ի հաղթող Լենա Մայեր-Լադրութը

55-րդ «Եվրատեսիլ»-ում 19-ամյա գերմանուհի Լենա Մայեր-Լադրութի հաղթանակը պարզ երգի, առանց ավելորդ ճոխ բեմադրության հետ են կապում նրանք, ովքեր իսկապես հավանել են «Satellite» անվանումով հեղինակային սստեղծագործությունը:

Մոտ մեկ տարի առաջ Լենան նկարահանվել էր մի ֆիլմի էրոտիկ տեսարանում, որի աղմկոտ կադրերը ի հայտ եկան մրցույթից մոտ մեկ շաբաթ առաջ: Այսօր շատերը ինտերնետային ֆորումներում գրում են, որ, հնարավոր է, հենց այս սկանդալը ապահովեց երգչուհու բարձր վարկանիշը:

Եվրատեսիսլում հաղթանակի շատ կարեւոր գործոն շարունակում է համարվել քաղաքականությունը: Երգչուհի Սոֆի Մխեյանը, օրինակ, չի հերքում, որ մրցույթի արդյունքները հիմնականում անկանխատեսելի են, բայց Հայաստանի համար նա ավելի լավ արդյունք էր սպասում:

Եվա Ռիվաս
«Միանշանակ վատ հորիզոնական չէ, բայց մենք հավատում էինք, որ ավելի բարձր պիտի լիներ, քանի որ գեղեցիկ ու հետքաքրքիր մատուցված երգ ունեինք: Այս տարի քաղաքականությունն ակնհայտ գերակշռում էր», - նշեց երգչուհին:

Հաղթողի անունը հայտնի դառնալուց հետո Եվա Ռիվասը հայտարարել է. - «Ինձ համար ամենակարեւորն էր անել այնպես, որ իմ երկրի մարդիկ հպարտանային, եւ ես արեցի դա»:

Հայաստանի հաղթանակի շուրջ խոսակցություններն այս տարի աննախադեպ ակտիվ էին եւ հիմնականում կապվում էին Եվա Ռիվասի ազդեցիկ հովանավորների հետ: «Apricot Stone֊»-ը նաեւ բուքմեյքերների կողմից էր բարձր գնահատականի արժանացել: Դա է պատճառը, որ մրցույթից հետո երեւանցիների կարծիքներում գերիշխում է զարմանքը, հիասթափությունը:

Սոցիալական ցանցերում եւ ինտերնետային ֆորումներում քննարկվող հիմանական թեմաներից է նաեւ այն, որ ազգային մոտիվներով ստեղծագործություններն այլեւս չեն գրավում Եվրոպային եւ հայաստանյան ընտրական փուլում Եվա Ռիվասի հիմնական մրցակից Էմմի եւ Միհրան զույգի երգը շատ ավելի մեծ հաջողություն կունենար:

Էմմի և Միհրան
Էմմին, ով հայաստանյան նախընտրական փուլից հետո Միացյալ Նահանգներում է, սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Ես միշտ լավագույնն եմ ցանկացել Հայաստանին եւ Եվային: 7-րդ տեղը շատ տպավորիչ է, եւ այն պետք է դիտվի որպես հաղթանակ: Ես չեմ ուզում համեմատվել, քանի որ մենք տարբեր արտիստներ ենք, եւ ես չէի ներկայացնում Հայաստանը: Ամենալավն եմ մաղթում Հայաստանին «Եվրատեսել»-ի գալիք բոլոր տարիներին, քանի որ մենք իսկապես ունենք շատ տաղանդավոր արվեստագետներ: Եվայի բոլոր երկրպագուներին խնդրում եմ` մի կարծեք, թե ես ձեզ հետ չեմ, երբ խոսքը նրա հաղթանակին է վերաբերում», - գրել է Էմմին:


XS
SM
MD
LG