Մատչելիության հղումներ

Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը, երեխաները նույնպես կմիանան Ուսանողական այգու համար մղվող պայքարին: «Մենք ենք մեր քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը իրականացնում է նոր ակցիա, որին հրավիրում է մասնակցել բոլոր նրանց ովքեր ունեն երեխաներ ու նաեւ կենդանիներ:

Ուսանողական այգում նախատեսված միջոցառման ընթացքում երեխաները հնարավորություն կունենան խաղալ այգում, շփվել կենդանիների հետ, եւ, ինչպես նպատակ ունեն նախաձեռնության հեղինակները, «իրենց խոսքն ասել, կոչը հնչեցնել, բնությունը գովերգող երգն ու հեքիաթը պատմել, խառնվել այգուն, փայփայել ու փրկել իրենց այգին»:

Միջոցառմանը մասնակցելու համար կազմակերպիչները երեխաներին ու նրանց ծնողներին կոչ են անում իրենց հետ այգի բերել փուչիկներ, կավիճներ, խաղեր, երգեր ու ժպիտներ:
XS
SM
MD
LG